կարևոր
1327 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-04 12:59

Սյունիքի Դավիթ Բեկ համայնքում 11 կասետային չպայթած ենթազինամթերք է հայտնաբերվել

Սյունիքի Դավիթ Բեկ համայնքում 11 կասետային չպայթած ենթազինամթերք է հայտնաբերվել

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։

Մայիսին կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 հատ КОБЭ տեսակի կասետային չպայթած ենթազինամթերք, 4 հատ ԲՄ-21 (БМ-21) «Գրադ» և 1 հատ ԴՇԿ (ДШК) փամփուշտ։ Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է:

Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։