15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Հայ գերիների հարցով զբաղվող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Ֆեյսբուքի իր էջում հավանական գերիների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: Նկարահանված զինվորների եւ տեղանքի հատկանիշները, ըստ Զեյնալյանի, թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել զինվորներին:
Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, իրավապաշտպանը խնդրում է տեսանյութերում պատկերված անձանց կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել իր կամ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ: Նշվում է, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների արդյունքում: