կարևոր
1402 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-03 23:51

Տավուշում տրակտորը 100 մետր գլորվել է ձորը․ տրակտորիստը հիվանդանոցում է

Տավուշում տրակտորը 100 մետր գլորվել է ձորը․ տրակտորիստը հիվանդանոցում է

Արտակարգ դեպք է գրանցվել Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ Shamshyan.com-ի տեղեկություններով` մայիսի 31-ին, ժամը 11:45-ի սահմաններում Նորաշեն բնակավայրին պատկանող «Տկողնուտ» կոչվող հանդամասում խոտ հավաքելու ժամանակ տրակտորը գլորվել է ձորը։

Պատահարի հետևանքով տրակտորի 51-ամյա վարորդ Արտեմ Փայտյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Բերդ» բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է «գլխի մազածածկ հատվածի, ձախ նախաբազկի վերին երրորդականի, դրսային կողմնային պատռած վերքեր, գոտկային շրջանի քերծվածքներ, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում՝ հարցականով»։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։