16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ ապօրինի քրեական գործեր կարելու շքերթը շարունակվում է․ այս մասին գրում է իրավաբան, «Վերածնվող Հայաստան» կուսակցության և «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը․
«Հերթն այս անգամ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանինն է։
ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունը, ամենայն հավանականությամբ ինչ-որ պատճառներից դրդված, որոշել է նոր ռեկորդներ սահմանել քրեադատավարական նորմերի այլասերման գործում։
Բանն այն է, որ հայտնի կեղծ օգտատերերից մեկը, որին մինչև հիմա ԱԱԾ-ն բացահայտել չի կարողանում, հերյուրանք պարունակող ինչ-որ «ստատուս» է հրապարակել, որը հիմք է հանդիսացել մարզային ոստիկանության համար, որպեսզի վերջինս «միջոցներ ձեռնարկի»`քրեական գործ հարուցելու համար։
Ստիպված եմ հիշեցնել ոստիկանությանը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չեն: Նշված հոդվածում օգտագործվում են «չստորագրված նամակ (հայտարարություն)», «կեղծ ստորագրված նամակ (հայտարարություն)» և «այլ անանուն հաղորդում» հասկացությունները: Այլ կերպ ասած` եթե նույնիսկ դրանում նշված է անձի անունը, սակայն բացակայում է նրա ստորագրությունը կամ այն կեղծված է կամ գրված է մտացածին անունից, ապա այն անանուն հաղորդում է, որը քրեական գործ հարուցելու առիթ ՉԷ:
Ինչքան էլ գայթակղված լինեք ինչ-ինչ հանձնարարականներ անշեղորեն կատարելու հարցով, այնուամենայնիվ, իմացեք, որ գեղարվեստականացված դիֆերամբները որևէ աղերս չունեն իրավաբանության հետ, և ցանկացած նման փորձ դատապարտված է վիժեցման»։