կարևոր
1432 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-03 22:26

ԶՈւ հոգևոր առաջնորդն այցելել է 4-րդ զորամիավորում

ԶՈւ հոգևոր առաջնորդն այցելել է 4-րդ զորամիավորում

ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն այցելել է 4-րդ զորամիավորում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարական կազմի և գնդերեցների ուղեկցությամբ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ նրանց մտահոգող հարցերի շուրջ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների։