կարևոր
5578 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-03 22:07

Ամեն ինչի կենտրոնում մարդն է, բայց մենք նաև ուզում ենք, որ այդ մարդն ասի՝ ես հայ եմ, ու այդ ասածի տակ մենք որոշակի հատկանիշներ հասկանանք. Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Մենք շատ ավելի մեծ հիմքեր ունենք ազգային ինքնության զգացում ունենալու համար, քան ամերիկացիները։ Այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Միացյալ Նահանգները էմիգրանտների երկիր է, և այդ «ամերիկյան երազանք» կոչվածը նրանք կարողացել են ստեղծել՝ կիրառելով հոլիվուդյան հզոր գործիքը։ Մենք բնականից ունենք այդ արժեքները, իսկապես ունենք, պարզապես պետք է կարողանանք դրանք դասակարգել՝ կրթական կամ մեկ այլ ճանապարհով։ Պետք է ներշնչենք դրանք մեր հասարակությանը, որ գոնե դրանից չազատվեն։ Չգիտեմ՝ ինչու են փորձում համոզել, որ ազգայինը դա տրեխ հանգնելն է կամ հետամնաց լինելը։ Ճիշտ հակառակը։ Մենք կարող ենք ազգային ինքնության հստակ ձևակերպումներ տալ, և այդ գործում ձեր պես մարդկանց կարիքն ենք ունենալու։ Այս գաղափարների իրագործման և դրանց տեղ հասցնելու համար պետությունը պետք է և՛ մտավոր, և՛ ֆինանսական ռեսուրս ծախսի։ Մեր ամենամեծ արժեքը մարդն է։ Ամեն ինչի կենտրոնում մարդն է, բայց մենք նաև ուզում ենք, որ այդ մարդն ասի՝ ես հայ եմ, ու այդ ասածի տակ մենք որոշակի հատկանիշներ հասկանանք»։