կարևոր
2167 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-03 21:25

Ես, իհարկե, վստահ եմ, որ ոստիկանությունը չի անելու ոչինչ, որովհետեւ Շիշ բռնողն ունի անձեռնմխելիության «դաբլ» ստատուս․ Նաիրա Զոհրաբյան

Ես, իհարկե, վստահ եմ, որ ոստիկանությունը չի անելու ոչինչ, որովհետեւ Շիշ բռնողն ունի անձեռնմխելիության «դաբլ» ստատուս․ Նաիրա Զոհրաբյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ Բռնողն այսօր՝ ժամեր առաջ, փողոցում հափշտակել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը և դիմել է փախուստի։ 

Tert.am-ի հետ զրույցում Անուշ Դաշտենցը պատմել է, որ պատգամավորը մոտ մեկ ժամ անց վերադարձրել է այն։ «Զանգեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի անդամներից մեկին, որն էլ օգնականի միջոցով մոտ մեկ ժամ անց վերադարձրեց հեռախոսս»,-նշեց Անուշ Դաշտենցը։

Պատմելով միջադեպի մասին՝ լրագրողը նշել է, որ շտաբի մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդկանց մեջ նկատել է պատգամավորին, մոտեցել է ու փորձել հարցնել, թե ինչպես է մեկնաբանում Ռուստամ Մուրադովի՝ բանակցություններից ձեռնունայն վերադառնալը։ Պատգամավորը հունից դուրս է եկել, խլել է հեռախոսն ու հեռացել՝ ասելով, թե այն չի վերադարձնի, քանի «լրագրողը խելքը գլուխը չի հավաքել»։

Միջադեպին անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես, իհարկե, վստահ եմ, որ ոստիկանությունը չի անելու ոչինչ, որովհետեւ Շիշ բռնողն ունի անձեռնմխելիության «դաբլ» ստատուս, բայց ինձ շարունակում է զարմացնել լրագրողների իրավունքների պաշտպանության եւ ընդհանրապես՝ իրավապաշտպան կլուբների տոտալ լռությունը, ովքեր անգամ այն դեպքում, երբ Մոսկվայում ծռվում է, օրինակ, Նավալնու պրիչոսկան, մինչեւ Նավալնու վարսավիրի հասնելը, հայտարարությունախեղդ են անում ազգի տառաճանաչ սեգմենտին»։