կարևոր
4843 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-03 20:37

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը քիչ առաջ փողոցում հափշտակել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը և փախել․ Hraparak.am

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը քիչ առաջ փողոցում հափշտակել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը և փախել․ Hraparak.am


ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ Բռնողը քիչ առաջ փողոցում հափշտակել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը և դիմել է փախուստի։ «Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ Անուշը տեսել է, որ ՔՊ-ականներն ու Հայկ Սարգսյանը հավաքված են Մաշտոցի պողոտայի իրենց շտաբի մոտ՝ «Կազիրյոկի» մոտ, մոտեցել և փորձել է հարց տալ, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել, որ Ռուստամ Մուրադովը Մոսկվայի բանակցություններից ձեռնունայն է վերադարձել։

Հայկ Սարգսյանը ուժով խլել է հեռախոսը, փորձել է ջնջել տեսագրությունը, սակայն քանի որ հեռախոսի վրա կոդ է դրված եղել, չի կարողացել։ Ապա հեռախոսը ձեռքին նստել է մեքենան և հեռացել՝ ասելով, որ չի տալու։ «Հրապարակ» լրագրողը տեղում հավաքված ՔՊ-ականներին ասել է, որ դիմելու է ոստիկանություն, ինչին ի պատասխան ՔՊ-ականները ծաղրելով ասել են, թե ո՞վ է տեսել, որ նման բան է եղել, որ մի հատ էլ կարողանա ապացուցել։ 

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ․ Շիշ բռնող հայտնի անձը, որը գողականների հետ շատ է շփվում, լրագրողների վրա հարձակվելու, նրանց գույքը հափշտակելու հակումներ ունի։ Օրեր առաջ նա ԱԺ-ում խլել էր «Yerevan Today»-ի լրագրողի խոսափողը, մտել իր աշխատասենյակ եւ դուրս չէր գալիս։