կարևոր
2770 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-03 19:45

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կաջակցի «Հայաստան» դաշինքին

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կաջակցի «Հայաստան» դաշինքին: Այս մասին այսօր միության հերթական համագումարի ժամանակ ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը փորձել է միշտ զերծ մնալ քաղաքական հայտարարություններից, քանի որ մեր նպատակն է եղել միայն ազգ-բանակ գաղափարը: Այսօր քանի որ պատերազմի դաշտը տեղափոխվել է մեր հայրենիքի սիրտը, դրա հետ կապված մեր միությունը հանդես է գալիս քաղաքական հայտարարությունով: 

Մեր նպատակն է եղել սատար կանգնել բանակին, ամրացնել սահմանները, սակայն վերջին 44-օրյա պատերազմի ընթացքքում պարտվեց քաղաքական թիմը, բայց չպարտվեց մեր զինվորը, սպան, կամավորականը: Մենք կարողացանք մեր խոսքն ասել այդ պատերազմի ժամանակ՝ համոզված, որ դավաճանական մոտեցման արդյունք էր այդ 44-օրյա պետարազմը՝ մեր այսօրվա ապիկար իշխանությունների կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում: