Թվում է, թե ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո անցած այս երեք տարիների ընթացքում, մարդ պետք է կորցրած լիներ զարմանալու ունակությունը։ Այսքան կեղծիքներ, ցինիկ ստեր, ամբարտավանություն, բացահայտ կոռուպցիա, տանուլ տված պատերազմ ու հազարավոր զոհեր․․․ և կարծես ոչինչ չի եղել։ Այս մասին իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Բոլոր նորմալ մարդիկ հերթական անգամ ցնցվեցին, իմանալով մեր զինվորների աճյունների նկատմամբ անարգանքը․․․և ոչ թշնամի ադրբեջանցիների, այլ հայրենի դիակապտող իշխանության կողմից։ Եվ այս ամենից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար կոչեցյալը բարբաջում է․ « Այո, դիերը պատշաճ վիճակում պահված չեն եղել Աբովյանի դիահերձարանում, բայց սա չպետք է դառնա էժան շահարկման առարկա»։ Եվ ոչ մի ներողություն, հրաժարական։ Ի՞նչ ասես․
-Ա՛յ, դիակապտողի պաշտոնակատար, անհնար է պատկերացնել, որ ցանկացած այլ երկրում այսպիսի բան պատահեր, քանի որ այդ երկրների կառավարությունները կազմված են ՄԱՐԴԿԱՆՑԻՑ։ Իսկ եթե․․․, ապա այն երկրներում, որտեղ գոյություն ունի մահապատիժ, պատասխանատուները և առաջին հերթին առողջապահության նախարարը մահապատժի կենթարկվեր, իհարկե եթե հասցներ և չընկներ զայրացած քաղաքացիների ոտքերի տակ։ Իսկ ձեր պաշտած ժողովրդավարական երկրներում, ողջ կառավարությունը հրաժարական կտար, իսկ պատասխանատուները և նույնպես առաջին հերթին առողջապահության նախարարը կդատվեր։ Իսկ կառավարությունը չէր համարձակվի հրաժարական չտալ, քանի որ հակառակ դեպքում հասարակությունը կստիպեր և նույնպես կառավարությանը ողջ կազմով ոտքերի տակ կգցեր։ Հասկացա՞ր, ա՛յ անմեղսունակ»։