կարևոր
2383 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-03 18:04

Հերթական քաղաքական ճնշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի թիմակիցների նկատմամբ. փաստաբան

Հերթական քաղաքական ճնշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի թիմակիցների նկատմամբ. փաստաբան

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել նախկինում Սյունիքի մարզպետարանանի աշխատակազմի ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համարկարգող Ռուդոլֆ Սարգսյանը: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Վերջինս հարցաքննության է հրավիրվել մի քրեական գործով , որը հարուցվել է դեռեւս 2020 թվականի մարտ ամսին եւ , որը վերաբերում է 2017 թվականին Սյունիքի նախկին մարզպետ , այժմ «Հայաստան»դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամամակահատվածում ի պաշտոնե իրականացրած գործառույթներին։ Ռուդոլֆ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ պատասխանել որեւէ հարցի , որն իրեն է վերաբերում որակելով հատուկ քննչական ծառայության գործելաոճը՝ հերթական քաղաքական ճնշում ՀՀ երդրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի թիմակիցների նկատմամբ։

Ռուդոլֆ Սարգսյանին իրավաբանական ծառայություն է մատուցել Aleksanyan Gharagyozyan Partners Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը»։