Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սյունիքի մարզում է. նրա ստորագրությամբ հաստատվել է Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը։
«Վեհափառի ստորագրությամբ Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը հաստատվեց։ Գորիս կատարած հովվապետական այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է պատերազմի ընթացքում ստեղծված պանթեոն։
Ծանոթանալով պանթեոնի տարածքի կառուցման նախագծին՝ Վեհափառը իր աջակցությունը հայտնեց նախագծի, մատուռի կառուցման աշխատանքների իրականացմանը»,- հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։