18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Հունիսի 2-ին Երևանում Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակից պահեստազորի սպայի հարցին, թե ի՞նչ եք անելու, որպեսզի դավաճանների ելքը երկրից արգելվի, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է․
«Ուր էլ գնան, գտնել-բերելու ենք․ Այդ առումով հանգիստ եղեք։ Այս պատահածի համար մարդիկ պետք է պատասխան տան և այդ պատասխանը պետք է լինի արդարադատության միջոցով՝ հենց Հայաստանի Հանրապետությունում։ Ով ուր փախչի՝ փեշերից բռնած բերելու ենք։ Երբ երկար ժամանակ զբաղեցնում ես երկրի ամենաբարձր պաշտոնը, պետք է էմոցիաներդ և զգացմունքներդ միշտ համադրես օրենքի գերակայության հետ։ Նման դեպքերում միշտ պայքար է գնում քաղաքականության և օրինականության միջև։ Մենք մեզ չպետք է այս իշխանությունների պես պահենք, և այս քաղաքականության և օրինականության պայքարի մեջ պետք է հաղթի օրինականությունը։ Դրանից կշահի և՛ պետությունը, և՛ ժողովուրդը»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը: