09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Հունիսի 2-ից Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից:
«Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս - Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:
Մարզի մայրաքաղաք մուտք գործելիս Ս.Պ. Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գ.Ռ. Փարսյանը, ով դեսպանին ներկայացրել է քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար»։