կարևոր
2158 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-03 16:09

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածուն չի բավարարում Սահմանադրական պահանջը. Ընտրությունների վերահսկման կոմիտե

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածուն չի բավարարում Սահմանադրական պահանջը. Ընտրությունների վերահսկման կոմիտե

«Ընտրությունների վերահսկման կոմետեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է փաստարկված տեղեկատվություն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի և չի բավարարում «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու» Սահմանադրական պահանջը։

Այդ կապակցությամբ Կոմիտեի անունից փաստաբանական հարցում է ուղարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով ներկայացնել Տ.Դավուդյանի՝ ԻԻՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին փաստաթղթի պատճենը։

Հիշեցնենք, որ «Ընտրությունների վերահսկման կոմիտեն» հիմնել են իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, փաստաբան Անահիտ Սարգսյանը: