կարևոր
1888 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-03 15:56

Այս գիշեր Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները պետք է փակ պահեն պատուհանները

Այս գիշեր Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները պետք է փակ պահեն պատուհանները

Այս գիշեր Նժդեհի, Մանթաշյան, Եղբայրության փողոցների և Նժդեհի հրապարակի բնակիչները պետք է փակ պահեն պատուհանները։ Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Շենգավիթ վարչական շրջանում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը։ Այսօր երեկոյան աշխատանքներ են տարվելու Նժդեհի փողոցում, Նժդեհի հրապարակում, Մանթաշյան փողոցում և Եղբայրության փողոցում։

Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, անվտանգության կանոնները պահպանելու նպատակով փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։

Աշխատանքները կտևեն 5 օր, փողոցների հաջորդականության մասին հավելյալ տեղեկություններ պարբերաբար կտրամադրենք»։