կարևոր
1348 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-03 13:29

ԱԳՆ-ն հերքում է ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը

ԱԳՆ-ն հերքում է ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը

Կառավարության այսօրվա նիստին արտգործնախարարի համար նախատեսված աթոռը դատարկ էր՝ արտաքին քաղաքական գերատեսչությունից որեւէ մեկը, մասնավորապես՝ փոխնախարարները, չեն ներկայացել նիստին:

Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ փոխարտգործնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Արմեն Ղեւոնդյանը եւ Ավետ Ադոնցը հրաժարականի դիմումներ են ներկայացրել եւ հրաժարվել գնալ կառավարության նիստին:

Արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը պաշտոնապես հերքել է շրջանառվող լուրերը՝ հայտնելով, որ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին արտգործնախարարի պաշտոնից հրաժարական էին ներկայացրել Արա Այվազյանը, փոխնախարար Գագիկ Ղալեչյանը, Աննա Նաղդալյանն էլ այլեւս չի կատարում ԱԳՆ խոսնակի պարտականությունները: