կարևոր
1432 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-03 13:19

Սփյուռքը պետք է ունենա իր գործոն մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացման հարցի մեջ. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Սփյուռքը պետք է ունենա իր գործոն մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացման հարցի մեջ. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Անհրաժեշտ է, որ Հայաստանի մեջ ձևավորվի թե օրենսդիր, թե գործադիր իշխանություններ, որոնք իսկապես կվերադարձնեն Հայաստանի համար ազգային գաղափարախոսությունը: Այս մասին «Լուրերէն Անդին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Անհրաժեշտ է, որ Հայաստանի մէջ ձեւաւորուի թէ օրէնսդիր, թէ գործադիր իշխանութիւններ, որոնք իսկապէս կը վերադարձնեն Հայաստանի համար ազգային գաղափարախօսութիւնը, կը հզօրացնեն Հայկական բանակը, կը ստեղծեն Հայաստանի մէջ զարգացման հնարաւորութիւններ, լուրջ բանակացութիւններ կը վարեն Արցախեան ճակատի վրայ եւ նաեւ կը փորձեն վերացնել այն բոլոր արգելքները, որոնք դրուած են երկքաղաքացիութիւն ունեցող սփիւռքահայերուն դիմաց… Ուրախ ենք յայտնելու, որ ՀՅԴ-ն միակ ուժն է, միակ դաշինքը՝ Ռ.Քոչարեանի եւ Վերածնուող Հայաստանի հետ կազմուած, որ հանգամանօրէն քննարկած է այս նիւթերը եւ իւրաքանչիւրին համար արդէնիսկ կ՛առաջարկուին լուծումներ…»,-նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Մանրամասները՝ տեսանյությում: