կարևոր
907 դիտում, 7 ամիս առաջ - 2021-06-03 12:33

Մենք մեր կազմակերպության մեջ արդեն 130 տարի դաստիարակվում ենք այս պարզ գաղափարով. ընտանիքը սկսվում է Հայրենքից, իսկ Հայրենիքը՝ ընտանիքից. Գոռ Սարգսյան

Մենք մեր կազմակերպության մեջ արդեն 130 տարի դաստիարակվում ենք այս պարզ գաղափարով. ընտանիքը սկսվում է Հայրենքից,  իսկ Հայրենիքը՝ ընտանիքից. Գոռ Սարգսյան

ՀՅԴ ՀԵՄ վարչության անդամ Գոռ Սարգսյանը գրում է. 

«Մենք մեր կազմակերպության մեջ արդեն 130 տարի դաստիարակվում ենք այս պարզ գաղափարով. ընտանիքը սկսվում է Հայրենքից, իսկ Հայրենիքը՝ ընտանիքից։ Մենք դաստիարակվել ենք մարդկանցով, որոնք ամենաթանկը ՝ իրենց կյանքն են դրել հայրենիքի համար։ Շատ հաճախ ենք մեր ընկերների հետ գնացել Եռաբլուր, նստել տղերքի կողքին, մի բաժակ բան խմել , երգել տղերքի երգերը։ Շատ հաճախ ուղղակի լուռ նստել ենք տղերքի հետ, հպարտացել տղերքով՝ տղերքի շիրիմների մոտ նստելով հանգստացել ։ Միշտ մտածել ենք, տեսնես մենք էլ բախտ կունենանք, ու արժանի կլինենք հրեղեն գնդակի համբույրին: Արցախում կռվի ժամանակ մեր բախտը բերել էր, որ մենք Դաշնակցության գումարտակում էինք։ Գումարտակ, որտեղ կա կարգ ու կանոն, կազմակերպվածություն, լեգենդար հրամանատարներ, անկեղծ զինվորներ:

Մենք ընկերներով շատ ենք կատակել թե զոհվելուց հետո որ մեկս՝ ում կողքին ա լինելու, ով ումից շուտ զոհվելու։ Այդ ժամանակ մեր մտքով չեր էլ անցնում,

որ ունենք իշխանություն, որը վիժվածքների հավաքածու ա, որոնք չունեն սրբություն ու կարող ա այնպես ստացվել, որ մեր տղերքի մարմիները ամիսներով տոպրակների մեջ լցված պահեն։ Մեր մտքով չի անցել, որ որևէ հայկական իշխանություն անգամ հերոսների շիրիմ ունենալու ու պատվով հուղարկավորելու գործը չի կարողանալու կազմակերպել ։

Ու ա՛յ նիկոլական զոմբիներ, ա՛յ անհայրենիքներ հանկարծ չասեք, որ 《սուրբ》, իրականում անբարոյականի զավակ նիկոլը տեղյակ չէր այս ամենի մասին, որ սա այս նախարարության բացթողմն էր։ Սա այն դեպքում, որ այդ տղերքի ծնողները ամիսներով ցույց էին անում, այդ սրբապիղծի հետ հանդիպում էին ու նրանց հավաստիացնում էին, որ կկարգավորեն իրավիճակը։ Հիմա գոնե հասկանում եք՞, որ վիժվածքը բացարձակ չի զբաղվել այդ գործով, որ միայն մտածել ա մարդկանց մոլորեցնելու և իշխանությունը պահելու մասին։ Ու սա արել ա իր բոլոր ուսապարկ, կնոպկա սեխմող անհայրենիք պատգամավորների հետ։

Դե հիմա էլ ասեք, որ նախկիններն են մեղավոր, անհայրենիքներ, ասեք...

Պատասխան եք տալու այս տղերքի հետ սենց վարվելու համար, պատասխան եք տալու Հայրենիքիս մի մասը ինձանից խլելու համար, պատասխան եք տալու ժողովրդին պառակտելու համար, ընտանիքներում կռիվ ու ատելություն սերմանելու համար...