կարևոր
1768 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-03 10:50

Արմավիրի մարզում Opel-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա զոհ

Արմավիրի մարզում Opel-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա զոհ

Երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Սուրիկ Ներսիսյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան-Հացիկ 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների ժամանումը վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։