կարևոր
2062 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-03 09:07

Այսօր հունիսի 3-ն է. 1991 թ. հենց այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվեց

Այսօր հունիսի 3-ն է. 1991 թ. հենց այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվեց

Հունիսի 3-ը, տարվա 154-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 211 օր։

  • 1837 թ. - ծնվել է Պերճ Պռոշյանը՝ հայ գրող։
  • 1875 թ. - մահացել է Ժորժ Բիզեն՝ ֆրանսիացի նշանավոր երգահան, հանրահայտ «Կարմեն» օպերայի հեղինակ։
  • 1891 թ. - մահացել է Պետրոս Ադամյանը՝ հայ մեծանուն դերասան, նկարիչ, գրող, հասարակական գործիչ։
  • 1924 թ. - մահացել է Ֆրանց Կաֆկան՝ ավստրացի հայտնի գրող։
  • 1971 թ. - ավարտվեց Հայաստանի գրողների միության վեցերորդ համագումարը։
  • 1991 թ. - Արցախյան ազատամարտի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվեց։
  • 2000 թ. - Երևանում Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Գլադիատոր» ֆիլմի Հայաստանյան պրեմիերան։
  • 2006 թ. - Չեռնոգորիան հռչակեց իր անկախությունը՝ դուրս գալով Սերբիա և Չեռնոգորիայի կազմից։
  • 2016 թ. - Արիզոնայում մահացավ աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ Մուհամեդ Ալին (Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսեր)։