կարևոր
1822 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-02 22:39

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 քաղաքացի

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 քաղաքացի

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 մլն 583 հազար 823 քաղաքացի: Երեւանում` 855 հազար 631, Կոտայք` 242 հազար 490, Արմավիր` 235 հազար 851, Լոռի` 235 հազար 737, Շիրակ` 227 հազար 484, Արարատ` 223 հազար 264, Գեղարքունիք` 188 հազար 13, Արագածոտն` 117 հազար 631, Տավուշ` 106 հազար 938, Սյունիք` 104 հազար 993, Վայոց ձոր` 45 հազար 791:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ-ում ընտրողների թիվը` ըստ ՀՀ ոստիկանության ներկայացրած տվյալների:

Մայիսի 31-ին գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում առաջադրված 22 կուսակցության և կուսակցությունների 4 դաշինքի ընտրական ցուցակները, որոնցում ընդգրկված պատգամավորների թեկնածուների ընդհանուր թիվը 2610 է: 

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկվել է 156 թեկնածու, որից 3-ը` համապետական 2-րդ մասով` մեկ ասորի, մեկ ռուս, մեկ եզդի: Ցուցակը գլխավորում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընдգրկվել է 230 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ ԱԱԾ նախկին պետ, Հայրենք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Ազատ Հայրենիք» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված է 81 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ Միքայել Հայրապետյանը:

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ընտրական ցուցակում ընդգրկվել է 89 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուցակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 92 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Ազատություն կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 83 թեկնածու, ցուցակը գլխավորում է ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում 84 թեկնածու կա: Ցուցակը գլխավորում է Նորիկյան և Գործընկերներ փաստաբանական գրասենյակի տնօրեն Նորայր Նորիկյանը:

«Հայ Ազգային» Կոնգրես կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 104 թեկնածու, որից 3-ը` (մեկ ռուս, մեկ ասրի, մեկ քուրդ), ընդգրկված են համապետական 2-րդ մասով: Ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Միասնական Հայրենիք կուսակցության ընտրական ցուցակում ընдգրկվել է 86 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ԷլԷյ խորհրդատվական գրասենյակ ՍՊԸ հիմնադիր տնօրեն, ԱՐՄԻՆ ՀԿ նախագահ Լուսինե Ավագյանը:

Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 82 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը:

Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 107 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մեր տունը Հայաստանն է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 88 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 103 թեկնածու: Ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Հայոց Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 90 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Ադոնայի իրավապաշտպան ՀԿ, հիմնադիր նախագահ Արտակ Գալստյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 92 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 87 թեկնածու: Ցուցակը գլխավորում է տնտեսագետ Տիգրան Արզաքանցյանը:

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 95 թեկնածու: Ցուցակը գլխավորում է «Հայ Ասպետ» վարժարանի տնօրեն, «Հայ Ասպետ» ԿԲՀ-ի «Որդուս» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Կարինե Տոնոյանը:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 84 թեկնածու: Ցուցակը գլխավորում է անհատ ձեռներեց Սուրեն Սահակյանը:

«Ազգային օրակարգ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 83 թեկնածու: Ցուցակը գլխավորում է «Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:

Վերելք կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 81 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի ռազմական գծով փոխտնօրեն Ալեքսան Մինասյանը:

Ազատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 80 թեկնածու: Ցուցակը գլխավորում է գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 86 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ պետական գործիչ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի նախկին տեղակալ Խաչիկ Ասրյանը:

Հայաստանի Եվրոպական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 89 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Հայաստանի Եվրոպական կուսակցություն նախագահ, հայ ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը:

«Ազգային ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 111 թեկնածու: Ցուցակը գլխավորում է սրտային վիրաբույժ Վահե Գասպարյանը:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 86 թեկնածու, որից մեկը` համապետական 2-րդ մասով` մեկ եզդի: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ, ՀՀ պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 161 թեկնածու, որից համապետական 1 մասով` 157, իսկ համապետական 2-րդ մասով` 4 (մեկ ռուս, մեկ քուրդ, մեկ եզդի, մեկ ասորի): Ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 31-ին վիճակահանությամբ նաև որոշվել է ընտրություններին մասնակից կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկի թվերը