կարևոր
2173 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-02 21:18

Մանրամասներ՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց այսօր տեղի ունեցած սպանությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 10:58-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերել տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: 

Պարզվել է հրազենային մահացու վիրավորում ստացած անձի ինքնությունը, որը Գավառ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1971թ.:

Նշենք, որ մամուլում շրջանառվում են, որ սա արդեն 5-րդ մահափորձն է։ 2018 թ. հոկտեմբերին Գլենդել քաղաքում մահափորձի ենթարկվեց Ռաֆայել Մարդոյանը՝ Քյավառցի Ռաֆոն: Կրակոցներն արձակվել էին Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս վիրավոր ու ծանր վիճակում արագորեն տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը: Ռաֆայել Մարդոյանի ողջ մնալը բժիշկները հրաշք համարեցին, որովհետև հրազենից արձակված կրակոցները միլիմետրի տարբերությամբ էին շրջանցել Մարդոյանի սրտի հատվածը: Երկու անգամ էլ Հայաստանում են փորձել սպանել քյավառցուն։ Մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։ Մեկ անգամ էլ մահափորձը չի ստացվել Մոսկվայում։ Այսօր Երեւանի կենտրոնում հնչած կրակոցների թիրախը էլի նույն մարդն ա եղել, բայց սպանվել ա նրա հետ այդ պահին եղածը։

Արձանագրենք, որ վերջին շրջանում մեր երկրում էապես շատացել է ապօրինությունների եւ հանցագործությունների թիվը: Տեղի ունեցածի հետեւանքով  ճանապարհային ոստիկանները զենք զինամթերք կրելու կասկածանքով մեքենաների համատարած ստուգումներ են անցկացնում:

Քրեական անցուդարձը՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում է: