«Հայատան» դաշինքի ընտրական ցանկում ներկայացված են գիտությունների 2 դոկտոր-պրոֆեսոր, 11 գիտությունների թեկնածու, 2 գեներալ, որոնցից մեկը գեներալ-գնդապետ է, 1 գնդապետ։ Ցուցակում տեղ է գտել դպրոցների 3 տնօրեն, համայքների 7 ղեկավար, Աժ 7 նախկին պատգամավոր, նախարարություններում աշխատած 5 նախարար և 1 փոխվարչապետ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի անդամների ճեպազրույցի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Վիկտոր Սողոմոնյանը՝ ներկայացնելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անդամներին։
«Մարզային ացերը անցնում են ջերմ մթնոլորտում, նախագահը գոհ է այցելություններից։ Այն վերաբերմունքը, որը ցուցաբերվում է և՛ բնակչության, և՛ տարբեր շրջանակների կողմից, միանշանակ է։ Այս ընթացքում «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբ են այցելել տարբեր մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ, որոնք իրենց սատարումն են հայտնել «Հայաստան» դաշինքին» և հետագայում հանդես կգան հայտարարությամբ»,-այս մասին հայտնել է Սողոմոնյանը՝ ներկայացնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստացած տպավորությունները մարզային այցելություններից։
Անդրադառնալով իշխանությունների ընտրությունների ժամանակ կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի հնարավոր կիրառմանը, Սողոմոնյանը նշել է, որ այդ ռեսուրսի կիրառումը չի սահմանափակվում միայն ընտրութունների օրով։
«Մենք արդեն տեսնում ենք դատապարտելի երևույթներ, որ փորձում են արհեստական քրեական գործեր հարուցել «Հայաստան» դաշինքի կողմնակիցների նկատմամբ, կեղծ լուրեր են տարածում, իբր մարդիկ գնում են, դռներ են ծեծում և գումար են առաջարկում։ Մենք հետո պարզելու ենք, թե ովքեր են այդ մարդիկ։ Սա ևս ռեսուրսի կիրառում է և կիրառվում է այս պահից սկսած»,- ասել է նա։
Սողոմոնյանը հավելել է, որ ընտրությունների օրը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հակազդեցության գործիքներով թույլ չեն տալու այդ ռեսուրսի կիրառումը։
Նա նաև հայտնել է, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները շաբաթվա մեջ երեք անգամ ճեպազրույցներ կանցկացնեն:
«Ճեպազրույցները կանցկացվեն երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին ժամը 18:00-ին: Ճեպազրույցների ժամանակ դաշինքի ներկայացուցիչները հանրությանը նախընտրական աշխատանքի մասին տեղեկություններ կներկայացնեն եւ գնահատական կտան իրավիճակին»: