կարևոր
1459 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-02 17:30

Մենք ունենք այն ուժն ու կամքը, ծրագիրն ու դրա իրագործման պոտենցիալը, որը բնականոն զարգացման կվերադարձնի մեր երկիրը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայից հետո 6 ամիս ժամանակ էր խնդրել իրավիճակը կայունացնելու համար, ճանապարհային քարտեզ ներկայացրել, բայց տրված խոստումները չեն կատարվել, գերիները չեն վերադարձվել, նոր գերիներ ունենք, իսկ զոհված զինծառայողների մասունքները պարկերում լցված են պահվում: Արագածոտնի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի 2-րդ համար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա Արագածոտնի մարզի բնակիչներին կոչ է արել համախմբվել ու համատեղ ջանքերով հեռացնել գործող իշխանությանը:

Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է, որ երեք տարի առաջ մի խումբ մարդիկ ստի ու մանիպուլյացիայի միջոցով եկան իշխանության, քանդեցին ամեն ինչ՝ եկեղեցուց մինչև բանակ։

«Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այս չարիքի իշխանությոնը պետք է հեռանար, բայց նրանք վեց ամիս ժամանակ խնդրեցին՝ իրավիճակը շտկելու համար։ Ոչինչ չարվեց, իրավիճակն ավելի վատացավ։ Այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա։ Մենք ունենք այն ուժն ու կամքը, ծրագիրն ու դրա իրագործման պոտենցիալը, որը բնականոն զարգացման կվերադարձնի մեր երկիրը», - եզրափակել է Սաղաթելյանը։