կարևոր
2152 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-02 19:13

Բաքվում մեկնարկել է հայ ռազմագերիների շինծու գործով դատավարությունը

Բաքվում մեկնարկել է հայ ռազմագերիների շինծու գործով դատավարությունը

Բաքվում այսօր մեկնարկել է հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի շինծու գործով դատավարությունը:

Ադրբեջանը նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին իբր կտտանքների ենթարկելու համար:

Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020-ի հոկտեմբերի 20-ին` Վարանդայում (Ֆիզուլի), Ալյոշա Խոսրովյանը՝ հոկտեմբերի 3-ին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց ահաբեկիչ անվանելով: Մինչդեռ, 2020-ի դեկտեմբերին Հայաստանի իշխանությունները Բաքվին վերադարձրին ադրբեջանցի իրական հանցագործներին՝ 2014-ին Արցախի սահմանը ապօրինի հատած, երկու հայի սպանած դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիեւին: