կարևոր
4102 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-02 22:16

Ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկել առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրաժարականը պահանջող ՀՅԴ անդամներին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ոստիկանները, առանց որևէ բացատրության, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկել Կառավարության 3-րդ շենքի դիմաց Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդներին:

Բերման ենթարկվածներից են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի անդամ Հայկազ Հարությունյանը, ՀՅԴ ՀԵՄ անդամ Արսեն Մարդոյանը։ Սևակ Նազարյանին քաշքշեցին, բայց տանել չկարողացան։

«Տարան էն բոլոր մեր տղերքին, ով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 24-ը իրենց կյանքի գնով՝ գիտակցաբար, պաշտպանել են մեր հայրենիքը․ Արսեն Մարդոյանին, որ Մատաղիսում դիպուկահարի կրակոցից վիրավորված մի կերպ է կյանքը փրկվել, Հայկազին, որ վիրավորվել է հրետանու կրակոցից, մի քանի օր առաջ վիրահատեցին գլխի միջի բեկորը։ Այդ մարդկանց առանց պատճառի, ուղղակի կանգնելու համար հրաման ստացան, տարան էդ մարդկանց, հետո հրաման ստացան, որ թիվը լրացել է։ Մարդ են տարել, հանգստացել են իրենց հրաման տվողները՝ թողեք։ Սևակին որ ուզում էին տանել՝ դա թիվը լրացնելու համար էր»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Տարոն Ղազարյան, Արսեն Մարտոյան, Հայկազ Հարությունյան. այն տղաներին, որոնք սեպտեմբրի 27-ից կամավոր մեկնել են առաջնագիծ, կռվել թշնամու դեմ: Տարել են Արսեն Մարտոյանին, որ պատերազմին հրաշքով է փրկվել՝ Մատաղիսում, դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորում ստացել, գնդակը ամբողջ մարմնով է անցել: 

Հայկազ Հարությունան, ՀՅԴ կամավորական վաշտի բժիշկ-ազատամարտիկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ: Հայկազ Հարությունյանն արցախյան վերջին գոյապայքարի ժամանակ ստացել էր գլխի բեկորային վնասվածք։ 3-4 օր առաջ կատարած վիրահատության միջոցով նրա գլխից հեռացրել են բեկորը:

Ոստիկանները շարունակում են ծառայել հայրենադավին: Ու հանդուրժում եք...

Ավելի ուշ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, սակայն նրանցից ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Հայկազ Հարությունյանի համար, որը Արցախյան պատերազմում վիրչավորում էր ստացել, Կենտրոնի ոստիկանության շենք էր ժամանել շտապ օգնության մեքենան: Հայկազ Հարությունյանը ոստիկանութունից դուրս է եկել բժիշկների ուղեկցությամբ: