Կոմիտեն բազմաֆունկցիոնալ է լինելու, այն գործելու է ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական գործընթացների ժամանակահատվածում: «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի կազմակերպիչների հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, թե իրենց միավորել է իշխանությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու փորձառությունը։
Փաստաբան Անահիտ Սարգսյանն նշել է, որ ողջ գործընթացի նկատմամբ իրավական վերահսկողություն են իրականացնելու նախընտրական շրջանում, ընտրությունների օրը և հետընտրական շրջանում։
Կգործարկվի կայք, որտեղ կլինեն կոմիտեի իրակացրած աշխատանքները, իսկ մինչ այդ կա ֆեյսբուքյան էջ։
Հիշեցնենք, որ «Ընտրությունների վերահսկման կոմիտեն» հիմնել են իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, փաստաբան Անահիտ Սարգսյանը: