կարևոր
1132 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-02 14:01

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 4-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի, Բջնի, Ալափարս, Արզական, Կարենիս, Ֆանտան, Թեղենիք, Քարաշամբ գյուղերի, Աղվերան հանգստյան գոտու գազասպառողների, «Աշնաղ», «Եղիցի Լույս ՊՀ» ՍՊԸ-ների, «Նարինե Վարդանյան և ընկերներ» ԼԸ-ի, «Արմինե» արտադրական կոոպերատիվի, «Կայծ» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ների, «Ասկե Գրուպ», «Ձուլակենտրոն», «Գործիքաշինական գործարան» ԲԲԸ-ների, «ՌՌՌ» Հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: