Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Հիշեցնենք, որ մի ամբողջ օրվա լռությունից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատարը երեկ ներողություն է խնդրել հերոսների հարազատներից, բայց միայն Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում դիերի եւ մասունքների ոչ պատշաճ պահման համար: «Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել եւ համոզվել դիակների պահպանման մանրամասներին»,- գրել է Անահիտ Ավանեսյանը ու վստահեցրել, որ կիրականացվի ծառայողական քննություն:
Ի դեպ՝ առողջապահության նախարարը սահմանափակել իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանություններ գրելու հնարավորությունը՝ այդկերպ թույլչտալով օգտատերերին իրենց վրդովմունքն ու զայրույթն արտահայտել: