09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Հունիսի 2-ին, ժամը 04։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում կրակ է նկատվում։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ–ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում և տարածվել վերևի հարկում գտնվող ավտոպահեստամասերի խանութ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։49-ին, մարվել՝ 10։48-ին։