04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Փաստաբանը զոհված զինծառայողների մարմինները ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված հաղորդում է ներկայացրել դատախազություն.
«31.05.2021 թվականին, ողջ համացանցը քննարկում էր Դատաբժշկական կենտրոնի Աբովյան մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված հարցը։
01.06.2021 թվականին Առողջապահության նախարարը ներողություն էր խնդրել հարազատներից նշելով, որ դա իր բացթողումն է, հավելելով, որ կիրականացվի ծառայողական քննություն` համապատասխան հետևանքներով։
Ինչպես երեկ նշել էի իմ գրառման մեջ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին` հանգամանքները պարզելու, իրավական գնահատական տալու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Արդյունքների մասին կտեղեկացնեմ»։