կարևոր
6973 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-02 11:58

Ռոբերտ Քոչարյանի և Իշխան Սաղաթելյանի հանդիպումը Արագածոտնի մարզի բնակիչների և «Հայաստան» դաշինքի շտաբերի աշխատակիցների հետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հունիսի 1-ին Աշտարակում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ։

Նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաների շտաբային աշխատանքներին ներգրավվելու համար՝ նշելով տեղում դաշտային աշխատանքի կարևորությունը։

«Պետք է հավատաք, որ ճիշտ ճանապարհի վրա եք և ճիշտ աշխատանք եք կատարում։ Առանց հավատի ոչ մի գործ հաջողություն չի ունենում։ «Հայաստան» դաշինքը մտել է այս պայքարի մեջ մի նատակով՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Բոլորի մոտ նույն զգացողությունն է․ երկիրը անտեր է մնացել։ Նման պայմաններում ոչ ոքի աշխատանքը չի կարող իր բնականոն հունով ընթանալ։ Հունիսի 20-ից հետո պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ», - ասել է նախագահ Քոչարյանը։

Իշխան Սաղաթելյանն իր հերթին հիշեցրել է, որ երեք տարի առաջ մի խումբ մարդիկ ստի ու մանիպուլյացիայի միջոցով եկան իշխանության, քանդեցին ամեն ինչ՝ եկեղեցուց մինչև բանակ։

«Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այս չարիքի իշխանությոնը պետք է հեռանար, բայց նրանք վեց ամիս ժամանակ խնդրեցին՝ իրավիճակը շտկելու համար։ Ոչինչ չարվեց, իրավիճակն ավելի վատացավ։ Այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա։ Մենք ունենք այն ուժն ու կամքը, ծրագիրն ու դրա իրագործման պոտենցիալը, որը բնականոն զարգացման կվերադարձնի մեր երկիրը»,- եզրափակել է Սաղաթելյանը։