Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։
Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Մահացածը 45-50 տարեկան տղամարդ է, որը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Նախնական տեղեկություններով՝ սպանվածը Գավառ քաղաքից է։
Դին այս պահին գտնվում է ճանապարհի երթևեկելի մասում՝ Toyota Prado մակնիշի A347КХ/799 ռուսական պետհամարանիշի ավտոմեքենայի մոտ։ Մեքենան զրահապատ է եղել։
Դեպքի վայրում հավաքվածքները հայտնում են, որ դեպքի վայրից իրավապահները մեկ անձի բերման են ենթարկել ոստիկանություն։ն
Մանրամասները՝ քիչ անց։