կարևոր
1411 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-02 10:25

Այսօր չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտի հարակից տարածքների անտառային գոտիներում

Այսօր չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտի հարակից տարածքների անտառային գոտիներում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորները չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքների անտառային գոտիներում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo trust» ականազերծող կազմակերպության կողմից Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքներ նախատեսվում են նաև Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

Տեղեկությունների համար զանգահարել 911,101,112, կամ 047 94 09 11 հեռախոսահամարներին: