կարևոր
1486 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-02 00:10

Այս մարդն այդ թուղթը ստորագրելուց անմիջապես հետո չգիտեմ, թե քանի պամպերս է փոխել, հիմա խոսում է տղամարդկության մասին. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ես էլ էի դեմ այս ընտրությունների անցկացմանը։ Ես համարում էի և մինչև հիմա էլ համարում եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ ձևավորվեր ժամանակավոր կառավարություն, իսկ մեկ տարի անց, քաղաքական ավելի հանգիստ վիճակում, գնայինք ընտրությունների։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝  Գյումրիում Շիրակի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ հանդիպմանը

«Ես ինքս ներգրավված չէի 17 կուսակցությունների ֆորմատում, բայց աջակցում էի և իմ համախոհներին հորդորում էի աջակցել այդ շարժմանը։ Բայց այս մարդը չցանկացավ գնալ։ Ընտրությունները մենք չենք նշանակել։ Ընտրությունները նշանակել է գործող վարչակազմը։ Հիմա չգնալ ընտրությունների, կնշանակի թույլ տալ նրանց վերընտրվելը։Իրեն հարգող մարդը նոյեմբերի 10-ին ինքն իրեն պետք է խփեր։ Միգուցե դաժան բան եմ ասում, բայց, ի վերջո, 5 հազար զոհ ենք տվել, 10 հազար վիրավոր, հողային կորուստներ ունենք։ Եվ այս ամենը կարող էր և չպետք էր լինել։ Հիմա այդ նույն մարդը խոսում է տղամարդկության մասին։ Այս մարդն այդ թուղթը ստորագրելուց անմիջապես հետո չգիտեմ, թե քանի պամպերս է փոխել և որտեղ։ Հիմա խոսում է տղամարդկության մասին։ Ամոթն ինչ-որ սահման էլ պետք է ունենա։ Նրա մոտ անսահման է։ Բայց քանի որ ընտրությունները նշանակված են, մենք պարզապես պետք է ամեն ինչ անենք, որ այս մարդիկ չհայտնվեն խորհրդարանում։ Միևնույն է՝ ԱԺ-ում ինչ-որ տոկոսով հայտնվելու դեպքում էլ նրանք չեն կարող կառավարություն ձևավորել։ Այս ամենի համար այդ անձնավորությունը պետք է պատասխան տա։ Խնդիրը հետևյալն է, որ դա չպետք է հաշվեհարդարի ձևով լինի։ Պետք է լինի արդարադատություն։ Սա նաև պետք է դաս լինի ապագա սերունդների համար, թե ինչ կարելի է անել, ինչը՝ ոչ»։