կարևոր
1573 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-01 22:50

«Իմ քայլը» խմբակցության ներկայիս մի շարք պատգամավորներ ընդգրկված չեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում

«Իմ քայլը» խմբակցության ներկայիս մի շարք պատգամավորներ ընդգրկված չեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում

  
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկայիս մի շարք պատգամավորներ ընդգրկված չեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում: Նրանցից " target="_blank">Արտակ Մանուկյանն ու " target="_blank">Նիկոլայ Բաղդասարյանը գրեթե նույն գրառումներն էին ֆեյսբուքում կատարել՝ նշելով, որ անձնական որոշում են կայացրել չմասնակցել ընտրություններին, բայց հաջողություն են մաղթում իրենց թիմակիցներին` խնդրելով իրենց որոշման առնչությամբ ինտրիգներ չփնտրել:

Ընտրություններին չի մասնակցելու նաեւ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը: Նա իր " target="_blank">գրառման մեջ, տեղեկացնելով որոշման մասին, կոչ էր արել գնալ ընտրության եւ քվեարկել այն ուժին, որն այս բարդ վիճակում իրատեսական լուծումներ կառաջարկի:

Ընտրություններին չեն մասնակցելու նաեւ պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Սերգեյ Ատոմյանը, Համազասպ Դանիելյանը, Գոռ Երանյանը, Միքայել Զոլյանը, Հովհաննես Իգիթյանը, Աննա Կարապետյանը, Արթուր Մանուկյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահե Հովհաննիսյանը, Սիրաք Սարգսյանը, Սիփան Փաշինյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, իսկ «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունը ներկայացնող Կորյուն Մկրտչյանը, Արտաշես Պետրոսյանը, Եղիշե Սողոմոնյանը չեն ընգրկվել համամասնական ցանկում, քանի որ կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին: