կարևոր
4354 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-01 21:34

Փարիզում հայ համայնքը մերժում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Դաշնակցության մեծ ընտանիքը՝ իր բոլոր հաստատություններով, մերժել է Փարիզում Նիկոլ Փաշինյանի հետ որևէ տեսակի կապ կամ հանդիպում և նրան դիմավորում է բողոքի ակցիաներով։

Փաշինյանը Փարիզում էլ է տեղաշարժվել հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ. հայությունը մերժել է նրա ներկայությունը «Փաշինյանի ավտոմեքենան Փարիզում դիմավորեցինք լոլիկներով և ձվերով. մեր ցասումը արդար է։ Մենք աջակցում ենք «Հայաստան» դաշինքին, և վստահ ենք, որ հունիսի 20֊ին կփակվի դավաճան-կապիտուլյանտի էջը»,֊ իր խոսքում նշեց ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը։