«ԼՈՏ լեհական ավիաուղիներ» ընկերությունը հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա-Երևան-Վարշավա երթուղով չվերթերը:
Ինչպես տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- նշված է հաղորդագրության մեջ: