կարևոր
2452 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-01 19:37

ՀՀ նախագահի դիմումի հիման վրա ՍԴ-ն վարույթ է սկսել. դատաքննությունը կկայանա հուլիսի 27-ին

ՀՀ նախագահի դիմումի հիման վրա ՍԴ-ն վարույթ է սկսել. դատաքննությունը կկայանա հուլիսի 27-ին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է գործի վարույթը վերսկսել, գործով նոր զեկուցող դատավոր նշանակել: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքէջից։

Գործի դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 11.00-ին: