01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակելու մասին։
«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վլադիմիր Կարապետյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից հետ է կանչվել Տիգրան Սեյրանյանը։
Կարապետյանի դիվանագիտական կարիերան սկսվել է 1995 թվականից։ Շուրջ 10 տարի աշխատելով ՀՀ ԱԳՆ Վարդան Օսկանյանի թիմում՝ Կարապետյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Մինչև 1999 թվականը նրա հիմնական գործառույթներն առնչվել են ԱՊՀ-ի հետ։ 2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում փետրվարի 25-ին Օսկանյանն ազատել է Կարապետյանին՝ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը խախտելու հիմնավորմամբ։
2019 թվականի հունվարի 29-ից Վլադիմիր Կարապետյանը եղել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը և ազատվել է պաշտոնից մեկ տարի անց՝ 2020 թվականի հունվարին։