Ընտրական ցուցակների հետ կապված հարցերի համար Ոստիկանությունում կգործի արագ արձագանքման ծառայություն։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
«2021 թվականի հունիսի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ ստանալու և օպերատիվ արձագանքելու նպատակով ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժնում ստեղծվել է արագ արձագանքման ծառայություն՝ 011-37-02-36 հեռախոսահամարով»: