01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Որոշում է կայացվել, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Անցակետերը բաց են ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։
Հիշեցնենք, որ Վրաստանը հունիսի 1-ից բացում Է ցամաքային սահմանները, այժմ երկիր կարելի Է մուտք գործել հարեւան երկներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից: Վրաստան ժամանել կարող են COVID-19-ի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները (բացառություն - վերջին երկու շաբաթում Հնդկաստանում եղած մարդիկ): Վրաստանի սահմանը հատել կարող են նաեւ մի շարք երկրների քաղաքացիներ: Վրաստան ժամանող բոլոր օտարերկրացի հյուրերին խորհուրդ Է տրվում իրենց հետ ունենալ բժշկական ապահովագրություն: Հայաստանն իր սահմանները, այդ թվում նաեւ ցամաքային սահմաններն օտարերկրացիների համար բացել Է 2021 թվականի հունվարին: Հայաստանի տարածք մուտք գործելիս անհրաժեշտ Է ներկայացնել բացասական պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ, որն արվել Է մինչեւ ժամանումը 72 ժամից ոչ ուշ: