01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Վատիկանի այգիներում Հռոմի Ֆրանցիսկոս պապի գլխավորությամբ անցկացված հանդիսավոր արարողությամբ ավարտվել է աղոթքի «մարաթոնը»՝ հանուն COVID-19-ի համավարակի դադարեցման, որին մեկ ամիս շարունակ մասնակցել են Սուրբ Աստվածածնի՝ աշխարհում առավել հայտնի 30 տաճարներ:
«Մենք շարունակում ենք Աստծուն խնդրել, որպեսզի նա համավարակից պաշտպանի ամբողջ աշխարհը: Եվ որպեսզի բոլորին շուտ հնարավորություն տրվի պաշտպանություն ստանալ պատվաստանյութի միջոցով»,-հայտարարել է քահանայապետը:
Աղոթքի «մարաթոնն» սկսվել է մայիսի 1-ին Սուրբ Պետրոսի տաճարում, որը 7-րդ դարից ի վեր պաշտամունքի առարկա է եւ գտնվում է Վատիկանի բազիլիկի սուրբ Գրիգորի մատուռում: Այդ նախաձեռնության անցկացման գաղափարը Ֆրանցիսկոս պապինն է, որը սուրբ Մարիամի 30 նշանավոր տաճարի հրավիրել է միանալ հանուն համավարակի դադարեցման աղոթքին՝ մարդկության հույսը դնելով Աստվածածնի մայրական հովանավորության վրա: Նշանաբանն է դարձել «Եկեղեցին ջերմեռանդ աղոթում էր Աստծուն» խոսքերը՝ «Գործ առաքելոցից»:
Տեղական ժամանակով 18:00-ին աղոթքներ են բարձրացել աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ Ավետյաց երկրում, Իտալիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Մեքսիկայում, Ուկրաինայում: