կարևոր
1192 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-01 12:48

Երեխաների պաշտպանության միջազգային օրը ռուս խաղաղապահները աջակցություն են տրամադրել Մարտունու դպրոցներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը մարդասիրական օգնության ակցիա է անցկացրել Մարտունու շրջանի մարզկենտրոնի վարչակազմում և երկու դպրոցում:

Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված՝ ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահ զորակազմի մարդասիրական կենտրոնի ներկայացուցիչներն անհրաժեշտ էլեկտրական սարքավորումներ են հանձնել վարչակազմի ներկայացուցիչներին:

«Այսօր ակցիա է անցկացվել Մարտունու մարզկենտրոնի վարչակազմին ամբողջ գյուղի անխափան էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար, քանի որ մինչ այդ մեծ խնդիրներ կային: Այսօր այդ խնդիրը կլուծվեն», - ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը: