Վրաստանը հունիսի 1-ից բացում Է ցամաքային սահմանները, այժմ երկիր կարելի Է մուտք գործել հարեւան երկներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից:
Ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո Վրաստանի իշխանություններն օտարեկրացիներին թույլ են տվել երկիր ժամանել ցամաքային ուղիներով:
Ինչ կարգավորումներ են գործում հարեւան երկրների ցամաքային սահմաններում:
Վրաստան ժամանել կարող են COVID-19-ի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները (բացառություն - վերջին երկու շաբաթում Հնդկաստանում եղած մարդիկ): Վրաստանի սահմանը հատել կարող են նաեւ մի շարք երկրների քաղաքացիներ: Վրաստան ժամանող բոլոր օտարերկրացի հյուրերին խորհուրդ Է տրվում իրենց հետ ունենալ բժշկական ապահովագրություն: Հայաստանն իր սահմանները, այդ թվում նաեւ ցամաքային սահմաններն օտարերկրացիների համար բացել Է 2021 թվականի հունվարին: Հայաստանի տարածք մուտք գործելիս անհրաժեշտ Է ներկայացնել բացասական պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ, որն արվել Է մինչեւ ժամանումը 72 ժամից ոչ ուշ:
Իսկ պատվաստման լրիվ բուժընթացն անցած անձինք (երկու դեղաչափ) կարող են երկիր մուտք գործել առանց այդ թեստի: Պատվաստման հավաստագիրն անհրաժեշտ Է ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, այն կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալների բովանդակությամբ, որն իրկանացրել Է պատվաստումը: Հանված Է նաեւ երկիր մուտք գործելիս թեստի անցկացման պահանջը մինչեւ 1 տարեկան երեխաների համար:
Վրաստան մուտք գործող այցելուները պարտավոր են ունենալ բժշկական ապահովագրություն՝ գնված իրենց երկրում կամ Վրաստանում:
Ինչ վերաբերում Է Հայաստանից ելքին, ապա այն նույնպես իրականցվում Է անարգել:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են նաև, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։
Անցակետն բաց է ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-04։00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակի կրման պարտադիր պահանջ։
Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)։