Հանրապետության տարածքում հունիսի 1- ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +17, ցերեկը՝ +36, երեկոյան՝ +33 աստիճան տաքություն։