Հունիսի 1 ին Երեւանի կենտրոնում կապիտուլյանտը համերգ է կազմակերպել՝ իր ծննդյան օրը։ Միայն չասեք կյանքը շարունակվում է։ Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, 44-օրյա պատերազմում նահատակված Աբգար Նազարյանի հայր Գեղամ Նազարյանը։
«Իհարկե, շարունակվում է, բայց երբ հերոսների մարմինները նոր են հողին հանձնել, բայց երբ դեռ հերոսների մարմիններն են որոնում, երբ գերիներ ունենք, երբ... այսպիսի համերգի կազմակերպումը սրբապղծության նման մի բան է։ Ով կգնա այդ համերգին, ով կնվագի, կերգի, կպարի կկանգնի մեր տղերքի արյան վրա։
Միայն չասեք երեխաների համար է։ Չստեք։ Երեխաների համար ուշ երեկոյան, կեսգիշերին մոտ համերգ չեն կազմակերպում։ Երեխաների անունը տալով պիղծ գործեր մի արեք։ Ոչ հունիսի 1 ի համերգին»։