կարևոր
1309 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-31 21:37

Եթե ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը հողատու Փաշինյանի գլխավորությամբ շարունակի մնալ Հայաստանի ղեկին, ապա մենք իրականության մեջ կունենանք ոչ թե «վերջ ԹԱՎԻՇԻՆ», այլ «վերջ ՏԱՎՈՒՇԻՆ»

Եթե ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը հողատու Փաշինյանի գլխավորությամբ շարունակի մնալ Հայաստանի ղեկին, ապա մենք իրականության մեջ կունենանք ոչ թե «վերջ ԹԱՎԻՇԻՆ», այլ «վերջ ՏԱՎՈՒՇԻՆ»

Եթե ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը հողատու Փաշինյանի գլխավորությամբ շարունակի մնալ Հայաստանի ղեկին, ապա մենք իրականության մեջ կունենանք ոչ թե «վերջ ԹԱՎԻՇԻՆ», այլ «վերջ ՏԱՎՈՒՇԻՆ»։ Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Երեկ Հայկական նախագիծ / Armenian Projectի թիմով Տավուշի մարզում էինք։ Մեր հրավերով և մեզ հետ միասին Տավուշի սահմանամերձ շրջաններ էին եկել հայկական շուրջ 30 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնց տեղում ներկայացրինք ՀՀ օկուպացիոն ռեժիմի պարագլուխ Ն. Փաշինյանի կողմից Հայաստանի կապիտուլիացիոն երկրորդ փաստաթղթի ստորագրվելու դեպքում Տավուշի մարզում և Հայաստանում ստեղծվելիք իրավիճակը՝ թշնամուն հանձնվելիք նոր հայկական տարածքները, ադրբեջանա-թուրքական ռազմակայությունը Հայաստանի խորքում, Հայաստանի արտաքին ճանապարհների նոր շրջափակումը, Տավուշի մի քանի գյուղերի հայաթափումը և այլն։ Այս ամենի մասին արդեն այսօր ու հաջորդող օրերին դուք կարող եք ծանոթանալ ամենատարբեր զլմների էջերում։

Ինձ մնում է ևս մեկ անգամ հիշեցնել, որ եթե ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը հողատու Ն. Փաշինյանի գլխավորությամբ շարունակի մնալ Հայաստանի ղեկին, ապա մենք իրականության մեջ կունենանք ոչ թե «վերջ ԹԱՎԻՇԻՆ», այլ «վերջ ՏԱՎՈՒՇԻՆ» կարգախոսի իրականացումը։

Հ.Գ. Նկարում ՀՀ-Ադրբեջան փաստացի սահմանն է Ջողազ ջրամբարի կողքին, որն, ի տարբերություն թուրքամետների, անձնվերաբար պահվում է Հայաստանի բանակի իրական սպաներից մեկի ջանքերով»։