կարևոր
1789 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-31 21:24

Շուռնուխի ղեկավարի եղբորը՝ Աշխարհաբեկին, բերման ենթարկելու և խոշտանգելու վերաբերյալ Քրգործի համար հրավիրվել եմ ՀՔԾ․ փաստաբան

Շուռնուխի ղեկավարի եղբորը՝ Աշխարհաբեկին, բերման ենթարկելու և խոշտանգելու վերաբերյալ Քրգործի համար հրավիրվել եմ ՀՔԾ․ փաստաբան

Տեղեկացնում եմ, որ հրավիրվել եմ ՀՔԾ՝ հարցաքննության՝ Շուռնուխի նախկին վարչական ղեկավարին և ներկայիս ղեկավարի եղբորը՝ Աշխարհաբեկին, ՀՀ ՔԿ բերման ենթարկելու և խոշտանգելու վերաբերյալ իմ կողմից նկարած «հայտնի» տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:

«Այն դեպքն է, երբ հաճույքով եմ գնալու ՀՔԾ»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնեն, որ Շուռնուխի նախկին վարչական ղեկավար Արարատ Աղաբեկյանին բռնի ուժով բերման էին ենթարկել Քննչական կոմիտե։ Նա տևական ժամանակ խնդրել է, որ շտապ օգնություն կանչեն, քանի որ իրեն վատ է զգում, սակայն արձագանք չի եղել։